HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Տեղումներն ակնկալվում են մինչև ժամը 19.00-ն:

Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի բարձրադիր հատվածներում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter