HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները: Կարծիքներ են փոխանակվել ԵՄ համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկկողմ ձևաչափով պլանային համագործակցություն է իրականացնում ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ և կարևորել է եվրոպական կառույցների հետ շփումների ակտիվացումը Հայաստան-Եվրոպական Միություն ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Իր հերթին դեսպան Պյոտր Սվիտալսկին վերահաստատել է պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Հայաստանին տրվող խորհրդատվական օժանդակությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter