
Հրանտ Բագրատյան. «Ընդունելու ենք օրենքը, բայց մեջը լիքը թերություն կա»
«Ընդունելու ենք օրենքը, բայց մեջը լիքը թերություն կա»,-ասում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին։
Պատգամավորի դիտարկմամբ՝ օրենքի հոդված 3-ում սահմանված է տեղական տուրքն ու վճարը, սակայն պետք է նաև վերջնականապես հստակեցվի՝ հարկ, տուրք, վճար հասկացությունները։
Մասնավորապես՝ Բագրատյանը հիշեցնում է, որ հարկը՝ տնտեսական գործունեության համար իրականացվող, հօգուտ պետական բյուջեի պարբերաբար գանձվող և անվերադարձ տրվող պարտադիր գումար է։ Տուրքը՝ պետության այս կամ այն գործողությունից օգտվելու իրավունք ստանալու համար գումար է, որը փոխանցվում է բյուջե։ Իսկ վճարի հիմքում դրված է ծառայություն։ Ասում է՝ հոդված 3-ի 2-րդ կետում վճարը համեմատաբար ավելի լավ է սահմանված, քան թե տուրքը, որը հստակ սահմանված չէ։
Բագրատյանին այս նախագծում դուր է եկել գույքահարկը բարձրացնելու առաջարկությունը, որի համար, կարծում է՝ արժի օրենքի այս նախագիծը «խրախուսել», սակայն 90 %-ով դեմ է այս օրենքին։ Ասում է՝ այնուամենայնիվ մեր կարգի զարգացվածություն ունեցող երկրում, երբ ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի համար կազմում է 8-9 հազար դոլար, առնվազն 1,5 % գույքահարկ պետք է լինի։
Մեկնաբանել