«ՉԻ». Թամամյանը դատարանում չի խոսի
Ինչու Սերժ Սարգսյանն այդպես հրապարակային անպարկեշտ խոսքեր ասաց ՀՀ ՔՀԳՎ նախկին պետ Հովհաննես Թամամյանին. արդյոք միայն նրա համար, որ Թամամյանը խոչընդոտել էր արդարադատության իրականացմամը, որ գործը «սարքել-հարմարեցրել» էր կողմերի նպատակահարմարությանը: Ի՞նչ է' առաջին անգամ էր Սերժ Սարգսյանը լսում, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան նման գործարքի է գնացել:
Անշուշտ' ոչ: Հովհաննես Թամամյանն աշխատանքից ազատվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համապատասխան միջնորդությամբ: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այդ օրերին պաշտոնական այցով Մոսկվայում էր: Հենց այդ ժամանակ էլ խոշոր խարդախության կասկածանքով ձերբակալվեց ԱՊՀ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և վտանգավոր այլ հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացման բյուրոյի տնօրեն գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Բոկովը:
Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը համապատասխան մարմինները զեկուցել էին, թե Բոկովը որ երկրում ում միջոցով ինչ գործեր է ծավալել: Այլ կերպ ասած' ռուսական փողերը լվանալու Բոկովի' «գործակալական ցանցը» բացահայտվել էր, և Հայաստանում Բոկովին «ձեռք մեկնողների» ցանկում հայտնվել էր Թամամյանի անունը:
Սերժ Սարգսյանին դրա մասին հայտնել էին, և երբ Ալիկ Սարգսյանը Մոսկվայից վերադարձել էր, նա անմիջապես մոտ էր կանչել ոստիկանապետին' պահանջելով չդիմադրել դատախազի միջնորդությանը և հանձնել Թամամյանին իրավապահներին: Սերժ Սարգսյանի հրապարակային «անբարոյական» բառի հասցեագրումը առ Թամամյան նաև համապատասխան «sms» էր Ռուսաստանին, թե տեսեք' մենք էլ այստեղ ենք պատժում նրանց, ովքեր մութ գործերի մեջ են եղել ձեր «անբարոյականների» հետ:
Առհասարակ Հայաստանում ուշագրավ և աղմակահարույց գործընթացների համար կարևորվում է երկու' արտաքին և ներքին գործոնների միաժամանակյա համընկնումը: Եվ ուրեմն' Թամամյանին «վերացնելու» արտաքին ազդակից բացի, պետք էր նաև ներքին ազդակի ապահովում: Այս առումով է, որ խաղի մեջ է մտել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով շատ արագ «մեխանիզմ» է գտել «պայթեցնելու» կոծկված քրեական գործի բնականոն ընթացքը:
Լուս.` Ֆոտոլուրի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել