HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբացվի «Արդյունաբերական սիմֆոնիա» ցուցահանդեսը

Դեկտեմբերի 3-ին ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) կբացվի «Արդյունաբերական սիմֆոնիա. լուսանկարչությունը և ետարդյունաբերական ժամանակաշրջանը» ցուցահանդես:

Այն, ներառնելով բազմազան դասակարգեր, մոտեցումներ և էսթետիկաներ, դիտարկում է արդյունաբերությունն ակնարկող ըմբռնումների ձևափոխումները Հայաստանում 1990-ականների պատմական հեղաշրջումներից հետո:

Շեշտն արդյունաբերության և լուսանկարչության կապի վրա կանխամտածված է: Ծնվելով 1839-ին որպես արդյունաբերական հեղափոխության արգասիք՝ լուսանկարչությունը, 20-րդ դարում դարձավ մարդկության և արդյունաբերական առաջընթացի հարաբերությունների ուրվագծման մեջ կարևորագույն տեսողական և գեղարվեստական միջոցը:

Ինչպես հայտնում է համադրող Վիգեն Գալստյանը, ցուցահանդեսը լուսաբանում է տվյալ կապը 21-րդ դարում՝ 19 ժամանակակից հայ լուսանկարչի 70-ից ավելի աշխատանքի միջոցով՝ սկսած վերջին ֆոտոռեպորտաժային շարքերից մինչև կոնցեպտուալ հիմունքներով հագեցած ինստալիացաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter