Մասիս Մայիլյանը նշանակվել է ԼՂՀ հատուկ հանձնարարություններով դեսպան
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Նշենք, որ Մայիլյանը եղել է ԼՂՀ փոխարտգործնախարար, արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախագահի թեկնածու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել