
Հողային զանգվածի փլուզում՝ Սյունիքում. տեղահանվել են նաև ծառեր ու թփեր
Սյունիքի մարզի Եղվարդ գյուղից 1.3 կմ հեռավորության վրա՝ Մ-2 հանրապետական նշանակության ճանապարհի Ուժանիս-Եղվարդ հատվածում, տեղի է ունեցել հողային զանգվածի փլուզում՝ 14.7 մետր երկարությամբ:
Ճանապարհի ընդհանուր լայնությունը փլուզման գոտում մոտ 6.2 մետր է, իսկ փլուզումից հետո այն նեղացել է մինչև 4.7 մետր: Փլուզման հետևանքով հողային զանգվածի հետ տեղահանվել են ծառեր ու թփեր:
Ճանապարհի երթևեկելի մասն անցանելի է ավտոտրանսպորտի համար:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն համակարգի «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության» աշխատակիցները շտապ գործուղվել են փլուզման գոտի: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել