HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի ու Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Կապանի ու Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-50 մ։

Տաշիրի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները, ըստ հաղորդագրության, բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter