HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է «Հայկական վիրտուալ գիտական գրադարանը»

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն գիտական հոդված և ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ «Հայկական վիրտուալ գիտական գրադարանը» «մեկ պատուհանի» սկզբունքով հայ գիտնականներին հնարավորություն կտա առցանց օգտվել համաշխարհային գիտական ամսագրերից ու շտեմարաններից:

ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ համաշխարհային գիտական գրականության հասանելիությունն այսօր հայ գիտնականների առաջին խնդիրն է:

Վիրտուալ գրադարանի ստեղծումը հայ գիտնականներին հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ համաշխարհային գիտական մտքին, այլև իրենց աշխատությունները ներկայացնել համաշխարհային հանրությանը: Ս. Հարությունյանն ընդգծել է, որ աշխատանքներ են կատարվում մինչև 2015թ. համաշխարհային գիտական գրականության 70-80%-ը հայ գիտնականներին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Շնորհանդեսի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ այս ուղղությամբ նախատեսվում է զարգացնել համագործակցությունը ՀՀ ԿԳՆ-ի և ԳԱԱ-ի հետ:

«Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագիրը նախաձեռնել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի իրականացմանն աջակցում են ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը և ԱՄՆ պետդեպարտամենտը։

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Իսկ ինչու՞ համաշխարհային գիտական ամսագրերից ու շտեմարաններից միայն գիտնականները կարող են օգտվել, ինչու՞ մեր երկրում փորձ անգամ չի արվում պատանեկական տարիքից տեխնիկական գիտությունների նկատմամբ սեր արթնացնել: Ժամանակակից պատերազմում հաղթանակի բաժնի զգալի մասը տեխնիկական գիտություններին տիրապետող անձանց որակավորումից և քանակից է կախված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter