Ոստիկանի կողմից 2 անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու գործով նախաքննությունն ավարտվել է
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը վիճաբանության ընթացքում եղբայրներ Արսեն և Արայիկ Մացոյանների առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս:
Ըստ նույն աղբյուրի՝ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Արսեն Մացոյանի հետ, որիընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ բռունցքով հարվածներ է հասցրել Ա. Մացոյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել: Այնուհետև Ն. Ավետիսյանը շարունակել է դիտավորությամբ հարվածներ հասցնել գետնին ընկած Ա. Մացոյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանի հարվածները կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Ա. Մացոյանի եղբայրը՝ Արայիկ Մացոյանը, ում ևս Ն. Ավետիսյանը վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել, ինչիհետևանքով վերջինիս առողջությանը նույնպես պատճառվել է միջին ծանրության վնաս:
Հիշյալ արարքները կատարելու համար Նարեկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի1-ին կետով:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել