HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարությունն արձագանքում է «Արմֆուդի» սեփականատիրոջ հայտարարությանը

Այսօր «Արմֆուդ» ընկերության սեփականատեր Բորիս Սողոմոնյանը մի շարք ԶԼՄ-ներում տարածել է հաղորդագրություն, որում նշված ընկերության սեփականատերը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Արմֆուդ» ընկերությունում իրականացված ստուգումները և դրանց արդյունքում հարուցված վարչական վարույթը որակել է որպես «շինծու գործ»:

Վերոհիշյալի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տալիս է հետևյալ պարզաբանումը.

«ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած ուսումնասիրության արդյունքում շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «Արմֆուդ» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ:

Այս փաստը հիմք եղավ, որ նշված ընկերությունում անցկացվեն ստուգումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է, որ ընդունվող կաթը չի ուղեկցվել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությամբ: Արտադրամասը չի համապատասխանել սանիտարական կանոններին, ինչի պատճառով էլ չի պահպանվել արտադրական հոսքայնությունը:

Վերը նշվածը «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում է:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում վտանգավոր սննդամթերքի թողարկումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով տեսուչների եզրակացությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը 2011թ. նոյեմբերի 9-ին որոշում է կայացրել «Էյ-Էս-Բի-Սոֆտ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը արգելելու մասին: Սույն որոշմամբ տնտեսվարողին տրվել է հանձնարարական՝ սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

Հ.Գ. Թեմայի շուրջ վաղը՝ նոյեմբերի 30-ին՝ ժ. 11:00-ին, «Պոստսկրիպտում» մամուլի ակումբում պարզաբանումներ կտա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter