HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Կարայանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:


Նախարար Սուրեն Կարայանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն ավելի խորացնելու: «Մեր նպատակը դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսք ապահովելն է, և ԱՄՆ-ն այս առումով մեր  հիմնական գործընկերներից մեկն է: Հայաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը տնտեսական ոլորտում լայնածավալ է: Տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված աջակցության ծրագրերը շատ արդյունավետ են», - ասել է նախարար Կարայանը:

Սուրեն Կարայանը հյուրերին է ներկայացրել նախարարության կողմից ստեղծված մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, դրանց գործունեությունն ու նպատակները: Նա նշել է, որ նախարարությունն անում է առավելագույնը` գործարար համայնքի ձայնը լսելի դարձնելու, նրա խնդիրներին ականջալուր լինելու համար, քանի որ հենց նրանց են ուղղված ոլորտի բարեփոխումները: Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ թե՛ մասնավոր հատվածի հետ համագործակցության և թե՛ այլ ծրագրերի շրջանակներում:

Դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ դեսպանատունը պատրաստ է շարունակել իր երկարամյա արդյունավետ գործընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: 

«Մենք պատրաստ ենք համատեղ՝ Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի իրականացման միջոցով, վերացնել մեր երկրների միջև առևտրի ու ներդրումների մեծացման ճանապարհին առկա խոչընդոտները: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին զբոսաշրջության, բիզնեսի խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում», - ասել է դեսպան Ռիչարդ Միլսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter