HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուներին

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։

Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայ դատի գրասենյակների պատասխանատուներին տեղեկացրեց Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի արդյունքները, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության շուրջ նախատեսվող մեկնարկի վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին համահայկական կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter