HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սասուն Միքայելյան. «Թող Աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը այսօր քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Թող Աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը»։

Միքայելյանը ցանկանում է, որ ստեղծվի հանդուրժողականության և վստահության մթնոլորտ՝ իրենց հետագա գործունեությունը ավելի լայնածավալ իրականացնելու համար, որպեսզի «կարողանան իշխանության կողմից ջլատող այս իրավիճակից ժողովրդին դուրս բերել և «տանել» դեպի քաղաքակիրթ պետություն»։

Ելույթի ընթացքում կուսակցության վարչության նախագահը դիմեց ՀՀ քաղաքացիներին, երկրի ապագայով մտահոգ անձանց, ազատամարտիկներին՝ խնդրելով սատարել իրենց, որը կլինի իրենց հաղթանակի գրավականը։

Իսկ իրենց համատեղ գործունեության և քայլերի մասին խոստացավ հայտնել քարոզարշավի ժամանակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter