Դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից
Հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ: Այս մասին հայտնում է Կրթության եւ գիտության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել