HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիայի» միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև: Այն ստորագրել են բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեկտեմբերի 12-ին բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, խոսելով նախատեսվող ծրագրի իրականացման մասին, նշել է , որ նոր, պատասխանատու վերաբերմունք է ձևավորվում հանքարդյունաբերության ու տնտեսության ոլորտում: «Թյուր կարծիք թող չձևավորվի, որ «Լիդիան Արմենիան» կամ նախարարությունը պարտավորություններ են ստանձնում, որոնք կկաշկանդեն իրենց գործողություններն իրականացնելիս: Չկա այդպիսի բան, հուշագրում հատուկ է շեշտվում այդ մասին, որ այս հուշագիրը որևէ ձևով չի կաշկանդում ո՛չ ընկերությանը, ո՛չ էլ նախարարությանը՝ իրենց լիազորություններն ու իրավասությունները հավուր պատշաճի իրականացնելու»,-նշել է Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով ծրագրին՝ նախարարը կարևորել է դրա առավելագույնս մասնակցային լինելը՝ նշելով, որ գործընթացներում պետք է ներգրավվեն նաև համայնքները, հասարակական կազմակերպությունները: «Այն լինելու է բաց, հրապարակային, թափանցիկ, և մեր նպատակն է իբրև բնապահպանության նախարարություն լավ մշակույթ ձևավորել, որ կարելի է հասնել դրական արդյունքների` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Վստահ եմ, որ եթե մենք հետևողականորեն մեր նպատակներից չշեղվելով, հանրության լայն շրջանակների ներգրավմամբ շարժվենք առաջ, անպայման կունենանք օրինակելի արդյունք, որը նաև տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում կարող է ապահովել էական և լուրջ վերանայում Հայաստանի համար»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում ընկերությունը հինգ տարիների ընթացքում իրականացնելու է 5.7 մլն դոլարի ներդրում: Ծրագիրը բազմակողմ է՝ միտված կենսաբազմազանության պահպանմանը, էկոտուրիզմի զարգացման և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդրնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը:

Ներկաներին «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի իրականացման մեխանիզմները ներկայացրել է բրիտանական Treweek Environmental Consultants բնապահպանական խորհրդատվական ընկերության կենսաբազմազանության կառավարման փորձագետ, «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին:

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման մտադրությունների հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

 

Մեկնաբանություններ (1)

ՀԲՃ
Սրան մի համարժեք բառ կա՝ անբարոյականություն։ 5,7 միլիոն դոլար տան, բայց Ամուլսարը խժռեն,մեր քաղցրահամ ջրերն ու բնությունն ապականեն, Ջերմուկը վարի տան, ոսկին տանեն՝ ցիանիդն ու ծանր մետաղները թողնեն մեզ նվեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter