HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Կճոյանի սանիկին «օգնել» են յուրացնել գումարը և անպատիժ մնալ

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի շուրջ նոր գործընթացներ են սպասվում. վերջինիս անունն էլի հոլովվում է մի աղմակահարույց պատմության շրջանակներում:

Բանն այն է, որ նրա սանիկը` ՀՀ քաղաքացի Մհեր Ավետիսյանը, 12 մլն ԱՄՆ դոլար է «քցել» մի քաղաքացու, որը բավականին լուրջ անձնավորություն է Ռուսաստանի Դաշնությունում: Հարուցված քրեական գործը քննել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, սակայն Կճոյանի սանիկին այնքան լուրջ աջակցություն է ցուցաբերվել վերևներից, որ գործը պարզապես «ջրել» են` ապավինելով այն մտքին, որ «քցված» ներդրողը չի բողոքի, և այս պատմությունը հրապարակային չի դառնա:

Ի դեպ, Մհեր Ավետիսյանի ախորժակը ուտելուց է բացվել: Մինչև 12 մլն ԱՄՆ դոլարին հասնելով, անհասկանալի գործարքի արդյունքում, կորել է ևս մեկ քաղաքցու 8  մլն դոլարը:

Հիշեցննենք, որ Մհեր Ավետսյանը Կճոյանի այն սանիկն է, որին իր քավորին «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա էր նվիրել: Նկատենք, որ ավտոմեքենայի գինը` կախված մոդելից, տատանվում է 100-ից մինչև 500 հազար եվրոյի միջև: Բացի այս, Մհերն այն անձնավորությունն է, որին հաջողվեց Խանջյան փողոցի երկայնքով ձգվող այգին ոչնչացնել և այնտեղ միծ ռեստորանային համալիր կառուցել` «Josse» անունով, այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ տժժացող «հոգևորականների»` հոգևորականի սև սքեմներով և քաղաքացիական հագուստով: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Մհեր Ավետիսյանը գործունեություն է ծավալել և ծավալում Նավասարդ Կճոյանի բարձր հովանու ներքո, իսկ Կճոյանն էլ հովանավորվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում «Բենթլիի» թեմային զուգահեռ քննակվում էր այն իրողությունը, թե ինչու է ՀՀ վարչապետ Տիգրան Սրագսյանը զենքով պարգևատրել այս հոգևորականին:

Մեկնաբանություններ (2)

Վահէ Ղազարեան
Ռազմիկ, ինչ-որ մէկը տուել չի խնայել, բայց այդ ինչ-որ մէկը հաստատ Աստուած չի։ Խնդրում եմ Նրան չխառնել հարցերի, որոնց հետ կապ չունի։
RAZMIK
Աստված տվել չի խնայել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter