HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարսի անցակետում (Ռուսաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա

Աարտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 01.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Ստեփանավան-Կաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: 

Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Ռուսաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter