4.5 մագնիտուդով երկրաշարժ` Ադրբեջանում. այն զգացվել է նաև Ստեփանակերտում
Դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 04.33-ին (Գրինվիչի ժամանակով` 00.33) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում (Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք): Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության 48.500: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում՝ մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել