Ինչպե՞ս է դրամն արժեզրկվել վերջին օրերին
Այս ամսվա սկզբից հայկական դրամն ամերիկյան դոլարի նկատմամբ ոչ արագ տեմպերով արժեզրկվում է։ ՀՀ կենտրոնական բանկի վերջին տվյալներով՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ միջին փոխարժեքը 484.86 դրամ է։ Մինչդեռ ամսվա սկզբում այն կազմել է շուրջ 480 դրամ, իսկ նախորդ ամսվա սկզբում՝ շուրջ 475 դրամ։
Ըստ ՀՀ ԿԲ-ի տվյալների
Ու չնայած դոլարի թանկացմանը` վերջին օրերին գրանցված ցուցանիշները ամենաբարձրը չեն տարվա մեջ։ Տարվա ընթացքում դոլարը տարբեր օրերի հատել է 490 դրամի շեմը։
Նախորդ 5 տարիների տվյալները ցույց են տալիս, որ դեկտեմբեր ամսին դոլարը դրամի նկատմամբ հիմնականում կայուն է եղել։ Բացառություն է, իհարկե, 2014-ի դեկտեմբերը, որն առանձնացավ դոլարի կտրուկ թանկացմամբ ու շոկային տրամադրություններով։
Թե որն է դոլարի վերջին օրերին գրանցված որոշակի թանկացման պատճառը և արդյոք այդ միտումը կշարունակվի, առայժմ դժվար է ասելը։
Չնայած որոշ օրերի գրանցված տեսանելի տատանումներին` թե 2015 թվականին և թե այս տարի դրամը դոլարի նկատմամբ կայուն վարքագիծ է ունեցել։ Այս տարի՝ մինչև հոկտեմբեր ամիսը, ամսական կտրվածքով ամենաբարձր միջին փոխարժեքը գրանցվել է փետրվարին։ Տվյալները տրամադրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Նոյեմբեր-դեկտեմբերի տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։
Իսկ օրական կտրվածքով, դատելով ԿԲ-ի տվյաներից, մինչև այսօր տարվա մեջ ամենաբարձր միջին փոխարժեքը գրանցվել է փետրվարին (496.11 դրամ), իսկ ամենացածրը՝ սեպտեմբերին (473.29 դրամ)։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել