HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Վթարի է ենթարկվել ՀՔԾ քննիչը

Երեկ` ժամը 20-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոմայրուղու Հրազդանի հատվածում վթարի է ենթարկվել Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչ Արմեն Նադիրյանը: Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Նադիրյանը վարելիս է եղել «Նիսան-Պայտֆայնդեր» մակնիշի 067 SO 01 համարանիշի ավտոմեքենան: Նշված համարանիշը պատկանում է ՀՔԾ-ին: Վթարից հետո Ա. Նադիրյանը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ավտոմեքենան ձորից դուրս է բերվել կռունկի օգնությամբ:

Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter