HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 14-ին, 15-16-ը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 14-ին առանձին հատվածներում՝ զգալի: 17-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն լինի:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում՝

Դեկտեմբերի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, կեսօրից սկսած տեղումները կվերափոխվեն ձյան, 15-16-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   11.30C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -16.80C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   0.00C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը: Տվյալներ Սևանա լճի վերաբերյալ․


Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter