HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հրանտ Բագրատյան. «Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ՝ դուք ինչ եք ասում»

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան է գումարվել։ Նիստի օրակարգում ընդգրկվել են գրեթե երեք տասնյակ հարցեր։ Առաջինը քննարկման «դրվեց» Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ԱԺ-ում քննարկվող այս օրինագծի վերաբերյալ իր դիտարկումներն էր ցանկանում ներկայացնել, սակայն նրան արգելեցին, քանի որ նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այս պահին քննարկվում են նախարարի ներկայացրած փաթեթում նոր օրինագծերի փոփոխություններն ու լրացումները։

Նաղդալյանը հիշեցրեց, որ, ըստ կանոնակարգի, սահամանված է, որ երբ առաջին ընթերցման ռեժիմից հետո օրինագիծը հարստացվում է նոր նախագծերով կամ դրանց վերաբերյալ լրացումներով, փոփոխություններով, այդ նոր կետերը քննարկվում են առաջին ընթերցման ռեժիմով։ Հավելեց, որ երբ ավարտվեն այդ փոփոխությունների քննարկումները, Վիգեն Սարգսյանը կրկին ներկայացնելու է օրինագիծը, և այդ ժամանակ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, սակայն չի կարող հարց տալ, քանի որ առաջարկություններ չի ներկայացրել։

Նաղդալյանի այդ դիտարկմանը ՀԱԿ պատգամավորը արձագանքեց հետևյալ կերպ. «Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ՝ դուք ինչ եք ասում։ Բայց կամ մի պրոբլեմ, դուք չեք լսում՝ ես ինչ եմ ասում։ Դուք ինձ ընդհատեցիք, թույլ չտվեցիք խոսել։ Նախ ներկայացված է փաթեթով, երկրորդը՝ պարոն նախարար, փոփոխություններն այնքան էական են, որ սա չի կարելի քննարկել որպես երկրորդ ընթերցում։ Նոր բան եք ներկայացրել։ Եվ՜ հինն եմ կարդացել, և՜ նորն եմ կարդացել։ Սա է խնդիրը»,- ասաց Բագրատյանը։

Մեկնաբանություններ (1)

Սերոբ
Ֆռցնելու հայկական ճկուն սիստեմը հնարավորություն է տալիս ասենք, փթած խիարը սալամաթ խնձորի տեղ անցկացնել, կամ հակառակը՝ նայած պահանջին: Այ դրանով է որ երկար տարիներ անխաթար ապրում ենք՝ հառա՜ջ պոռալով, հետ - հետ վազալով: Հետն էլ էտ ում հետ ես կոճի գցում? Չնայած կնիկ է, բայց բոց ու կրակ է, հհկ - ի պահապան ճրագն է: Կալուստ, շերմազ, մի երկու գլուխ ցածր են իրենից, ֆռռիկի տեսանկյունով!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter