HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամ Մանուկյան. «100 %-անոց բոլորը գտնում են, որ սա անարժանապատիվ քայլ է»

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան է գումարվել։ Նիստի օրակարգում ընդգրկվել են գրեթե երեք տասնյակ հարցեր։ Առաջինը քննարկման «դրվեց» Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը։

Զեկուցող ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը օրենսդիր մարմնին ներկայացրեց օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որոնք, ըստ նրա, ապահովելու են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի պատշաճ կիրառումը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, կրկին անդրադառնալով այս օրենքի նախագծին, ասում է՝ կողմ է ապահովագրական մեխանիզմի մեթոդի ներդրմանը, սակայն դեմ է այդ գումարների հավաքագրման մեխանիզմին։ Ընդգծում է, որ խնդիրը այդ գումաների հավաքագրման մեջ է, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ այս հարցը պետք է լուծվի։

«Առաջին ընթերցման ժամանակ մի տեսակ վախվորած էի, որ կարող է սխալ եմ ասում այդ 1000 դրամի համար։ Դրանից հետո մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, ձեզ ասեմ՝ 100 %-անոց բոլորը գտնում են, որ սա անարժանապատիվ քայլ է, երբ որ պետությունը 10 միլիոն դոլարի լրացուցիչ բեռ է դնում հասարակության վրա», - նշեց պատգամավորը։

Մանուկյանը նախարարից հետաքրքրվեց, թե՞ ինչու այդ փոփոխությունները օրենքի նախագծի առաջին ընթերցման քննարկմանը չէին ներառվել: Բացի այդ, պատգամավորը Սարգսյանին հարցրեց՝ արդյո՞ք ուսումնասիրություն արել են, թե իրենց այս քայլը (օրենքի նախագծի ներկայացումը-հեղ.) ինչ արձագանք է գտել։ Մինչ նախարարը այս հարցին կպատասխաներ, Մանուկյանը հավաստիացրեց, որ այդ արձագանքը բացասական է։

Պն նախարարը Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով այս նախագծի շուրջ ծավալվող քննարկումներին և հակասական կարծիքներին, ասում է՝ Հայաստանում վաղուց չկա որևէ հարց, որ 100 %-անոց միակարծություն կապահովի և այս երևույթը նախարարին ուրախացնում է, քանի որ, ըստ նրա, դա ժողովրդավարության առանցքն է։

«Եթե դուք շփվում եք մի օղակի հետ, որտեղ բոլորը ամեն ինչի շուրջ համաձայն են, դա մտահոգիչ է, որովհետև նույնիսկ ամենատարբեր հարցերի վերաբերյալ, կարող են լինել կարծիքների բախումներ և ոչ համակարծություն։ Ես համաձայն եմ, որ կան մարդիկ, ովքեր կիսում են ձեր տեսակետը»,- Մանուկյանի դիտարկմանը արձագանքեց ՊՆ նախարարը։

Նախարարի համար շատ կարևոր ցուցիչ էր Ազգային ժողովում օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման քվեարկության արդյունքը, որովհետև Սարգսյանը ժողովրդի կարիծիքի գնահատման երկու ձև գիտի՝ հանրաքվեն և ԱԺ քվերակությունը։

Իսկ, անդրադառնալով օրենսդրական փաթեթին և մի շարք օրենքներում փոփոխությունների կատարմանը, Վիգեն Սարգսյանը ընգծում է, որ դրանք թույլ են տալու հիմնական օրենքի կիրառումը արդյունավետ ապահովել, բացի այդ օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ պատգամավորներից բազմաթիվ խնդիրներ է լսել և փորձել են շտկել բոլոր այն հնարավոր խնդիրները, որ կարող են առաջանալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter