HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կորյուն Նահապետյան. «Առաջարկվող փոփոխությունները նպատակային են, և դրանց պետք է դրական արձագանքել»

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ արտահերթ նստաշրջանին ներկայացրեց իրենց հանձնաժողովի եզրակացությունը՝ առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։

Նահապետյանը առաջարկվող այդ փոփոխությունները խմբավորել էր և առանձնացրեց դրանք` ըստ կարևորության։ Մասնավորապես՝ որպես առաջին խումբ փոփոխություն է դիտարկում դրոշմանիշային վճարը, որը, նրա փոխանցմամբ, նոր ներկայացված նախագծով, նախատեսվում է որպես պետական բյուջեի եկամտի աղբյուր նաև որպես պետական հարկի առանձին տեսակ։

Մյուս փոփոխությունը, ըստ Նահապետյանի, նպատակ ունի առավել ամրապնդել հիմնադրամի գործունեությունը, և իրավական տեսանկյունից բոլոր այն կարգավորումները, որոնք դրվել են համապատասխան օրենսդրական ակտերում, հիմնադրամին ազատում են առանձին հարկատեսակներից, պետական տուրքի վճարումից։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ այս ամենը նպաստելու է հիմնադրամի՝ անխափան գործունեության իրականացմանը։

«Այդ իմաստով առաջարկվող փոփոխությունները հանձնաժողովը դրական է գնահատել և կողմ է, որպեսզի նման փոփոխություններ կատարվեն նշված օրենսդրական ակտերում»,- ընդգծում է Նահապետյանը։

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը հաջորդ կարևոր փոփոխություն է համարում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով հիմնադրամը չի կարող սնանկության վարույթով պարտապան լինել։

Նահապետյանը հանձնաժողովի եզրակացությամբ հաջորդ առանցքային փոփոխություն է դիտարկում շահառուներին վճարվող հատուցման գումարների վերաբերյալ փոփոխությունը, որով, համաձայն նոր ներկայացվող նախագծի, նախատեսվում է, որ այդ գումարները ենթակա չեն լինելու եկամտային հարկման։

«Ընդհանուր առմամբ, բոլոր այս փոփոխությունները առավելապես նպաստելու են, որպեսզի հիմանդրամը լինի պաշտպանված, նրա գործունեությունը լինի խիստ նպատակային և ամբողջապես գործընթացը կազմակերպվի արդյունավետ։ Այս շրջանակներում հանձնաժողովը գտել է, որ առաջարկվող փոփոխությունները նպատակային են և դրանց պետք է դրական արձագանքել։ Ուստի, կոչ եմ անում բոլոր գործընկերներիս առաջին ընթերցմամբ քննարկվող այս օրենքների նախագծերը քվեարկել դրական և հնարավորություն տալ, որպեսզի մենք հետագայում ամբողջական փաթեթով ընդունենք այն, ինչ ներակայացվել է կառավարության կողմից»,- այսպիսի կոչով ելույթն ավարտեց Կորյուն Նահապետյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter