
Վիճաբանություն Փոստանջյանի և Փաշինյանի միջև
Այսօր ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին երկրորդ ընթերցմամբ քննարկում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, որը ընդհարումների պատճառ դարձավ։ Նախ վիճեցին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանը, այնուհետ՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Վեճը ծագեց այն բանից հետո, երբ Փաշինյանը ելույթի ընթացքում նշեց, որ զինծառայողների կյանքի ապահովագրման համար ստեղծվող հիմնադրամին հատկացվող 1000 դրամները ոչ թե իշխանություններին, այլ զինծառայողների ընտանիքներին են տրամադրվելու։ Այս դիտարկմանը պատգամավոր Փոստանջյանը տեղից բղավեց, որ այդ գումարները տալիս են հենց իշխանություններին։ Փոստանջյանը շարունակաբար բաղվում էր, որ այդպես չի կարելի ասել, քանի որ ստեղծվելիք այդ հիմնադրամը իրենցն (իշխանություններինը-հեղ.) է լինելու։
Փաշինյանը Փոստանջյանին մի քանի անգամ հորդորեց թույլատրել բացատրել, թե ինչու է այդպես ասում, իսկ նիստը վարող Էդուարդ Շարմազանովը Փոստանջյանին խնդրեց, որ եթե ցանկանում է ելույթ ունենալ, թող հերթագրվի և կոչ արեց հարգել միմյանց։
Մեկնաբանել