Դժվարանցանելի են Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքները
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, բքի, առատ ձյան և անբավարար տեսանելիության (50մ) պատճառով դժվարանցանելի են Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքները:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները, ըստ հաղորդագրության, կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել