HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք կալանավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. 4 պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ն, ոստիկաններ Արամայիս Ա.-ն և Սարո Բ.-ն նախօրոք պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության նույն ստորաբաժանման մեկ այլ աշխատակից Անուշավան Բ.-ի հետ։

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղկացնում է, որ նրանք պայմանավորվել 2016թ. նոյեմբերի24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, երբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից իրենք ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեն 3 կալանավորներին,կանգնեն ճանապարհի պայմանավորված հատվածում և թույլ տան Անուշավան Բ.-ին, որպեսզի նա դեպի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի որոշակի հատվածը իր անձնական «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխի հիշյալ կալանավորներին՝ ճանապարհին վերջիններիս հետ զրուցելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել են կալանավորված անձանց համար հարմարեցված ծառայողական մեքենան և թույլ են տվելԱնուշավան Բ.-ին, որ վերջինս իր անձնական ավտոմեքենայով տեղափոխի 3 կալանավորներին, իսկ իրենք՝ ուղեկցող ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով շարժվել են նրանցհետևից:

Ոստիկանության ծառայող Անուշավան Բ.-ն, կալանավորներին տեղափոխելու ճանապարհին, իր վարած ավտոմեքենայով, Երևան-Իջևան մայրուղում, խախտելով երթևեկությանկանոնները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ինչպես ոստիկան Անուշավան Բ.-ն, այնպես էլ՝ երեք կալանավորները տարբեր աստիճանիմարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկքննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները:

Հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Պարույր Գ.-ն և իր անձնական ավտոմեքենայով կալանավորներինտեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ն ձերբակալվել են:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը ոստիկանության հիշյալստորաբաժանման 4 ոստիկաններին էլ մեղադրանքներ է առաջադրել, այդ թվում՝ 3 ոստիկանների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ինմասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ավտովթարի ենթարկված ոստիկան Անուշավան Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 1-ին մասովայն բանի համար, որ նա մյուս 3 ոստիկաններին դրդել է, որ չարաշահեն իրենց պաշտոնեական լիազորությունները:

Քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը մեղադրյալներ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ի և իրանձնական ավտոմեքենայով կալանավորներին ապօրինի տեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասինմիջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն մեղադրյալ ոստիկանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, դատարանի որոշմամբ,փոխարինվել է գրավով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter