Ուզբեկստանի հայազգի քաղաքացին կալանավորվել է
Երեկ` ժամը 14.00-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 58-ամյա Սերժիկ Բաղդասարյանին, որը մայիսի 12-ից Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման, յուրացում կամ վատնում կատարելու և խարդախության մեղադրանքներով: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Սերժիկ Բաղդասարյանը կալանավորված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել