Վահան Մարտիրոսյանն այցելել է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատված
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:
Վրաստանի և Ռուսաստանի սահմանային հատվածներում համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եղանակային պայմանները բարելավվելու դեպքում արագ կազմակերպել կուտակված ծանրաքարշ մեքենաների շարժը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով:
Այս պահին ավտոճանապարհը բաց է մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Շարունակվող բքի և առատ ձյան պատճառով ծանրաքարշ, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաների համար այս պահին ճանապարհը երթևեկելի է որոշակի սահմանափակումներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել