«Թանգարան անիվների վրա» ծրագիրը` Իջևանում
ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ նկարիչների միության երիտասարդական թևի հետ համատեղ` «Թանգարան անիվների վրա» ծրագրի շրջանակներում` ս. թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը Իջևանի մշակույթի տանը կազմակերպում է հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես:
Ցուցադրության են ներկայացված ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոնի» հավաքածուից շուրջ 37 գեղանկարներ, այդ թվում` Սեյրան Խալամաջյանի «Գարուն: Տխուր օր», Վլադիմիր Մարգարյանի «Ամառային օր», Շմավոն Շմավոնյանի «Հին կամուրջ», Գրիգոր Աղասյանի «Կարոտ», «Տխուր հուշեր», Բենիկ Պետրոսյանի «Պեղումներ Էրեբունիում», Էդուարդ Իսաբեկյանի «Կոմպոզիտոր Ա. Տիգրանյան» և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել