HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Արմեն Երիցյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը: Երկար տարիներ անբասիր աշխատանքով իր նպաստը բերեց Հայաստանի ոստիկանության համակարգի զարգացմանը: Գնահատելի են նրա ջանքերը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնովին վերակառուցման, արդիականացման և կայացման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում պետական գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter