HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման վերաբերյալ

2016 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, նույն օրը Պաշտպանի հանձնարարությամբ Արագ արձագանքման խումբն այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել Արթուր Սարգսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ առանձնազրույց ունեցել նրա հետ: 

Բողոքում բարձրացված հարցերի եւ այցելության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համապարփակ ուսումնասիրությունից հետո անհրաժեշտություն  է առաջացել կրկնակի այց կատարել՝ այցելություն իրականացնող խմբում ներգրավվելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ մասնագետին: Դեկտեմբերի 13-ին կատարված կրկնակի այցելության արդյունքներն ամփոփելով` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել Ա. Սարգսյանի փաստաբանի բողոքը քննարկման ընդունելու մասին: Արդարադատության նախարարությունից պահանջվել են պարզաբանումներ՝  կապված Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման հետ: 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter