HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Խորենացի փողոցի դեպքերի օրերին զոհված ոստիկանների ընտանիքները բնակարաններ կստանան

Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ կհատկացնի այս տարվա ամռանը Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած հայտնի դեպքերի օրերին զոհված ենթասպա Յուրի Տեփանոսյանի եւ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի ընտանիքներին: Այս մասին երկու տարբեր նախագծեր են ընդգրկված Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում:

Արփինե Թումասյանին, Էլեն, Աշխեն և Կարեն Տեփանոսյաններին սեփականության իրավունքով անհատույց կօտարվի Երեւան համայնքի սեփականությունը համարվող, Սիսակյան փողոցի թիվ 16 շենքի 29 բնակարանը՝ 60.3 քմ. Մակերեսով:

Յուրի Տեփանոսյանը ոստիկանության զորքերում ծառայել է 2011 թվականից։ Նա հետմահու արժանացել է լեյտենանտի կոչման։ Յուրի Տեփանոսյանի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման համար միջնորդություն է ներկայացրել նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Յուրի Տեփանոսյանը չուներ բնակարան եւ իր կնոջ ու երեք անչափահաս երեխաների հետ միասին բնակվում էր Դիմիտրով 87 շենքի բնակարաններից մեկում՝ առանց գրանցման, վարձակալական հիմունքներով։

«Հաշվի առնելով նրա ավանդը երկրի պաշտպանության գործում, ինչպես նաեւ նրա ընտանիքի բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը, մշակվել է ավագանու որոշման սույն նախագիծը»,-նշված է ավագանու որոշման նախագծում։

Գագիկ Մկրտչյանի այրուն եւ որդուն նույնպես բնակարան կհատկացվի Սիսակյան 16 շենքում: Մկրտչյանը, հիշեցնենք, մահացել է օգոստոսի 13-ին, այդպես էլ ուշքի չգալով ծանր հրազենային վնասվածքներից։ Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թվականին։ Մկրտչյանի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման համար նույնպես միջնորդություն է ներկայացրել գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։

Գագիկ Մկրտչյանը կնոջ եւ որդու հետ բնակվում էր Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկում՝ վարձակալական հիմունքներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter