Բրյուսելում մեկնարկել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ նոր բանակցություններ
Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին այսօր տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
Բանակցային հինգերորդ փուլին մասնակցում է Հայաստանի Հանրապետության բանակցային պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ:
Հինգերորդ փուլի ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկումներ կընթանան հետևյալ ուղղություններով՝ «Ապրանքների առևտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ», «Մաքսային հարցեր (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն)», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Ծառայությունների առևտուր» և «Ներդրումներ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել