Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:
Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ, Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածները, Սպիտակի, Սիսիսանի և Տիգրանաշենի ավտոճանապարհները և Ջաջուռի լեռնանցքը դժվարանցանելի են, տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել