HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների ենթակա զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ 1-ին բանակային զորամիավորման վարչակազմը` զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ, ենթակա բոլոր զորամասերում, սահմանված ժամկետներում իրականացվող ստուգումների շրջանակում, ամփոփում են իրականացված մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:

Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգող հանձնաժողովները գնահատում են նաև զինծառայողների մարատավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter