HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտաժողով` «Վուդրո Վիլսոնի գործունեությունը և Հայաստանը» թեմայով

Դեկտեմբերի 1-ին` ժ. 14:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը Վուդրո Վիլսոնին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպում են գիտաժողով «Վուդրո Վիլսոնի գործունեությունը և Հայաստանը» թեմայով (Կորյունի 19-ա, 3-րդ հարկ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դահլիճ (Ուրարտու համալսարանի շենք):

Ծրագրի շրջանակներում անցկացվել են բաց դասեր, դասախոսություններ, ստեղծվել է /http://wilsonarmenia.wordpress.com/ բլոգը, հավաքագրվել են հայ և օտար հեղինակների, պատմաբանների, իրավագետների, միջազգայնագետների՝ թեմային նվիրված ուսումնասիրությունները:

Գիտաժողովից բացի՝ մինչև տարեվերջ նախատեսվում է անցկացնել տեսահամաժողով, բանավեճ` «Վ. Վիլսոնի իրավարար վճռի այժմեականությունը» թեմայով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter