HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը ստացել է 2904 բողոք. մեծ մասը վերաբերում է ոստիկանությանը և դատական համակարգին

2011թ-ի մարտի 3-ից մինչև նոյեմբերի 28-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 2904 դիմում-բողոք, որից 1307-ը գրավոր, իսկ 1597-ը բանավոր:






Դիմում-բողոքների համեմատական տվյալներ

 

 

2011թ.

 

 

2010թ.

ընդամենը

2904

2367

գրավոր

1307

926

բանավոր

1597

1415

դրական

123, որից 6-ը թեժ գծի ահազանգերով

55

Ինչպես 2010, այնպես էլ 2011թ. ժամանակահատվածում դրական լուծում ստացած  դիմում-բողոքներն հիմնականում վերաբերում են՝

  1. Անձանց ընտանեկան նպաստի իրավունքից զրկելուն, կենսաթոշակները սխալ հաշվարկելուն.
  2. «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտ­­­մամբ անձանց ՀՀ զինված ուժերից չզորացրելուն, առողջության հետ խնդիր­նե­ր ունեցող անձանց բանակ զորակոչելուն.
  3. բժշկական օգնություն չտրամադրելուն.
  4. կրպակների ապամոնտաժմանը.
  5. տեղեկատվություն չտրամադրելուն.
  6. ԴԱՀԿ ծառայության կողմից դատարանի վճիռը չկատարելուն.
  7. անհիմն պատճառաբանությամբ անձնագիր չտրամադրելուն.
  8. անձանց աշխատանքից ազատելուն: 

2010-2011թթ-ի ընթացքում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված գրավոր դիմում-բողոքների քանակական պատկերն ըստ մարզերի:

 

 

Մարզ

2011թ.

2010թ.

  1. 1.     

Երևան

802

      583

  1. 2.     

Կոտայք

79

54

  1. 3.     

Շիրակ

73

33

  1. 4.     

Լոռի

70

80

  1. 5.     

Արարատ

52

25

  1. 6.     

Գեղարքունիք   

43

35

  1. 7.     

Արմավիր           

42

26

  1. 8.     

Սյունիք

33

14

  1. 9.     

Արագածոտն

  30

17

  1. 10.  

Տավուշ               

28

19

  1. 11.  

Վայոց Ձոր

  11

  5

  1. 12.  

Անհասցե

  44

35

 

Գրավոր դիմում-բողոքներն ըստ հանրային մարմինների

 

 

Հանրային մարմնի անվանում

2011թ.

2010Ã.

 

  1.  

Ոստիկանություն

220

134

  1.  

Դատարաններ

194

101

  1.  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարություն

152

90

  1.  

Երևանի քաղաքապետարան

116

44

  1.  

ՀՀ պաշտպանության նախարարություն

   48

41

  1.  

ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկ­ներ

   38

25

  1.  

Քաղաքապետարաններ (բացի Երևանից)

   38

21

  1.  

Դատախազություն

   35

29

  1.  

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

   32

22

  1.  

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կա¬տարման ծառայություն

   31

25

  1.  

ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

   30

28

  1.  

ՀՀ ԿԵրևանի վարչական շրջաններ

   27

12

  1.  

ՀՀ Արդարադատության նախա­րարու­թյուն

   22

11

  1.  

Գյուղապետարաններ

           16

22

  1.  

Մարզպետարաններ

   15

14

  1.  

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

   15

14

  1.  

ՀՀ Առողջապահության նախարարություն

 

   13

7

  1.  

ՀՀ Տարածքային կառավարման նախա­րա­րու­թյան միգրացիոն պետական ծա­ռա­յու­թյուն

   13

11

  1.  

ՀՀ Կառավարություն

   12

12

  1.  

Այլ մարմիններ

 

  169

102

 

Խոցելի խմբերից ստացված դիմում-բողոքներ

 

 

2011թ.

2010թ.

Հաշմանդամներ

74

38

Սոցիալապես անապահովներ

32

4

Փախստականներ

18

11

Երեխաներ

7

1

Բռնադատվածներ

4

6

Ազգային փոքրամասնություններ

1

0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116  հեռախոսահամարից (թեժ գիծ) ստացված հեռախոսազանգերի քանակի և դրանց համառոտ բովանդակության վերաբերյալ 

Ս/թ նոյեմբերի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմի 116 հեռա­խո­սա­հա­մարին ստացվել է 405 հեռախոսազանգ, որոնցից՝

  1. 246 անձանց տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Դրանք հիմ­նա­կա­­նում վերաբերել են ԽՍՀՄ Խնայդրամարկղում ներդրած գումարները փոխ­հա­տու­­ցե­լուն, ընտանեկան նպաստի համակարգից անձանց զրկելուն կամ չընդ­գր­կե­լուն և այլն:
  2. 151 հեռախոսազանգեր Պաշտպանի իրավասությունից դուրս հարցեր են եղել, մաս­նա­վորապես՝ դրանք վերաբերել են դատական քննության փուլում գտնվող գոր­ծերին Պաշտպանի միջամտությանը, կայացված դատական ակտերը վերա­նա­յելուն, ֆիզիկական անձանց միջև առաջացած վեճերը լուծելուն և այլն: 

Թեժ գծին ստացված հեռախոսազանգերից ընդամենը 8-ի դեպքում  պա­հանջվել է արագ արձագանքում համապատասխան վայր այցելելու կամ հեռա­խո­սա­զանգի միջոցով: Այսպես. 

  1. Անձանց անհիմն ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու վերաբերյալ 3 հեռա­խո­սա­զան­գե­րի դեպքում ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխա­տա­կից­նե­րի կողմից կա­տար­վել են հեռա­խո­սա­զան­գեր ՀՀ Ոստիկանության համա­պա­տաս­խան ստո­րա­­բա­ժա­նում­ներ,  ինչի արդյունքում  անձանց բաց են թո­ղել: 
  1. Քաղաքացուն ծեծի ենթարկելու հետևանքով նրան տեղափոխել են բուժ հաս­տա­տու­թյուն, որտեղից ահազանգել են ոստիկանություն, սակայն ոստիկանության աշ­խա­տակիցները հրաժարվել են մեկնել բուժ հաս­տատություն: ՄԻՊ աշ­խա­տա­կազ­մի հերթապահ աշխա­տա­կցի հեռախոսազանգից հետո ոս­տի­կա­նության աշխա­տա­կիցները այցելել են բուժ հաստատություն: Այդ մասին տեղեկությունը հայտնել է տուժողի մայրը: 
  1. Քաղաքացիները հայտնել էին, որ Աբովյան-Երևան ուղևորա­փո­խա­դրում­ներ իրա­կանացնող տրանսպորտային միջոցները չեն գործում: ՄԻՊ աշխատակազմի հեր­թա­պահ աշխատակիցները մեկնել և տե­ղում արձանագրել են, որ Աբովյան-Երևան ուղղությամբ 267, 261, 259 հա­մարի ուղևո­րափոխադրումներ իրականացնող ավտո­բուս­ներով ու միկ­րո­ավ­տո­բուսներով իրա­կանացվում են միակողմանի ուղևորա­փո­խա­դրումներ, այսինքն` իրա­կա­նաց­վում էր միայն Երևան-Աբովյան ուղղությամբ ուղևորափոխադրում: Նկատի ունենալով, որ խնդրի լուծումն այդ պահին վե­րա­պահ­ված է եղել ոչ պետական կազմակերպությանը, այդ իսկ պատճառով արագ ար­ձագանքումը տեղում դրական արդյունք չի ունեցել, սակայն, Պաշտպանի կող­մից կազմվել և ուղարկվել է գրություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ հա­մապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով: 
  1. Փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալին բերման են ենթարկել ՀՀ ոս­տի­կանության ԿՀԴՊԳՎ, որտեղ թույլ չեն տալիս իրեն հանդիպել պաշտպանյալի հետ: Միայն ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխա­տա­կից­նե­րի միջա­մտու­թյամբ թույլ են տվել պաշտպանին հանդիպել իր պաշտպանյալի հետ: 
  1. Փաստաբանը հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտ­պան­յալին վիրահատությունից անմիջապես հետո ցանկացել են ներկայացնել դատա­կան նիստին: Փաստաբանը գտնում էր, որ այդ տեղափոխումն ըստ էության հնա­րա­վոր չէ, քանի որ առկա չէ բժշկի համապատասխան թույլտվությունը: ՄԻՊ աշ­խա­տակազմի հերթապահ աշխա­տա­կիցը ՔԿՀ պետի հետ հեռա­խո­սազրույցի ընթացքում պարզել է, որ չնայած առկա է բժշկի թույլտվությունը, այ­նու­ա­մե­նայ­նիվ կալանավորին տեղախոխելու են հաջորդ օրը, ինչպիսի խնդրանքով մեզ դիմել էր փաստաբանը: 
  1.  Քաղաքացին հայտնել էր, որ իր որդուն ՀՀ ոստիկանության բաժին են տարել բռնություն գործադրելով, և ինքը մտավախություն ունի, որ իր որդուն ծեծելու են նաև ոստիկանության բաժնում: ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխա­տա­կից­նե­րը այցելել են ոստիկանության համապատասխան բաժին և հանդիպել դի­մու­մատուի որդու հետ, որոնք արձանագրել են, որ բերման ենթարկված անձի նկատ­մամբ բռնություն չի կիրառվել:

Նշված բոլոր դեպքերում համագործակցող հասարակական կազմա­կեր­պություններն ան­միջական մասնակցություն չեն ունեցել կամ նրանց զբաղվածության պատճառով, կամ էլ նման անհրաժեշտության բացակայությամբ՝ օրինակ, երբ ՄԻՊ ներ­կա­յա­ցու­ցի­չը հեռախոսազանգի միջոցող ահազանգի դրական լուծում է տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter