Դեկտեմբերին կանցկացվի զինված ուժերի բժշկական կազմի զորակոչ և զորացրում
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը: Առաջին խմբի բժշկական կազմում են մինչև 35 տարեկան սպաները, որոնց ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի: Դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել