HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացնում Երևանի Հանրապետության հրապարակում երթևեկության փոփոխման առաջարկը

Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի հատվածում, ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, կատարել է համապատասխան ուսումնասիրություններ, որի արդյունքում առաջարկել է հրապարակում առավելություն տալ շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

«Կատարված նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ փոփոխությունը կբարելավի Հանրապետության հրապարակի և հարակից փողոցների երթևեկությունը՝ մասնավորապես կվերանան տրանսպորտային միջոցների հապաղումները և խցանումները հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում»,- հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ հանրային քննարկմանն է ներկայացնում Հանրապետության հրապարակի ներկայումս գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:

Ոստիկանությունն առաջարկվում է ներկայացվող փոփոխության վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Մեկնաբանություններ (3)

Ռաֆայել
Բարև Ձեզ Մեծ հաշվով համարում եմ ճիշտ տարբերակ շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միձոցներին տալ առավելություն, աակայն պետք է հաշվի առնել նաև մասնավոր դեպքերը. տվյալ դեպքում ճիշտ կկինի Աբովյան փոզոցից եկող երթևեկությունը թողնել որպես առավելություն ունեցող ուղղություն:
Վարդան
Առաջարկում եմ Վ. Սարգսյան փողոցում դնել լուսացույցներ: Բոլոր լուսացոիյցները դարձնել (կնոպկով) հետիոտների համար: Շրջանաձև երթևեկողների 2-րդ շարքի կծանշումը դարձնել ուղիղ և ձախ:
Գևորգ
Եթե առավելություն տրվի շրջանաձև երթևեկություն կատարողին, ապա դրա արդյունքում մեքենաների հոսքը առանց դադարի կշարժվի դեպի Տիգրան Մեծ և Ամիրյան փողոցներ, որի հետևանքով կառաջանան էլ ավելի մեծ խցանումներ. Մեծ խվանումներ կառաջանան նաև Վազգեն Սարգսյան փողոցի վրա, քանի որ այդ փողոցի վրա կան բիզնես կենտրոններ և բանկեր, այսինքն մեքենաների հոսքը շատ է աշխատանքային ժամերին. Կարծում եմ ճիշտ կլինի թողել նույնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter