HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու «Ավտոբուս» ՓԲԸ-ի 95 ռեզերվային ավտոբուսները չեն փոխարինում միկրոավտոբուսներին

Դեկտեմբերի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հարցին, թե «Ավտոբուս» ՓԲԸ-ի ռեզերվում քանի ավտոբուս կա, պատասխանել են, որ «Ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 95 ռեզերվային ավտոբուս: Մարգարյանը հանձնարարել է, որ շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցները փոխարինվեն դրանցով: Այս մասին տեղեկացնում է ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Դեկտեմբերի 12-ի  աշխատանքային խորհրդակցության ժամանակ ուշադրությամբ հետևեցի, թե ինչ է զեկուցվելու այդ հանձնարարականի առնչությամբ, սակայն ոչ մի խոսք չեղավ այդ մասին: Դրա փոխարեն տրանսպորտի  վարչության աշխատակիցներին հանձնարարվեց մինչև տարեվերջ աշխատանքի գան ու գնան քաղաքային տրանսպորտով, բայց անհասկանալի էր, թե նրանց՝ տրանսպորտով երթևեկելու նպատակը որն է լինելու, ինչի մասին են զեկուցելու, արդյոք այս գործողության  արդյունքում է որոշվելու, թե երթուղիների քանի տրանսպորտային միջոց է փոխարինվելու «Ավտոբուս» ՓԲԸ-ի ռեզերվային ավտոբուսներով:

Այս առիթով նամակով այսօր դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Խնդրում եմ պարզաբանել, թե 05.12.2016թ. աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված Ձեր հանձնարարականի արդյունքում շարքից դուրս եկած որ տրանսպորտային միջոցները պետք է փոխարինվեին «Ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներով, ինչու 12.12.2016թ.  աշխատանքային խորհրդակցության ժամանակ չզեկուցվեց այդ մասին և ինչու են այդ 95 ավտոբուսները ռեզերվում մնացել, եթե քաղաքի տրանսպորտը կարիք ունի հենց ավտոբուսների:

Ե՞րբ և ո՞ր դեպքում «Ավտոբուս» ՓԲԸ-ի 95 ռեզերվային ավտոբուսներով կփոխարինվեն շարքից դուրս եկած միկրոավտոբուսները»»,- լրատվամիջոցներին ուղղած նամակում գրել է Անահիտ Բախշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter