ՊՆ-ն հայտարարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:
Նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, և´ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, և´ Բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն մասնագիտություններով:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել http://mtdc1234-001-site1.ftempurl.com հղմամբ:
Հարցերի, ինչպես նաև կենսագրականներն ուղարկելու համար գործում է նաև էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել