«Դեղերի մասին» նոր օրենքն ուժի մեջ է մտել
«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:
«Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են ենթաօրենսդրական ակտերի (կառավարության որոշումներ, առողջապահության նախարարի հրամաններ)ընդունում, կգործենհամապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումից և ուժի մեջ մտնելու պահից` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը:
Ենթաօրենսդրական ակտերի ընդունման և ուժի մեջ մտնելու մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ կծանուցի»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել