HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բնապահպանության նախարարության չորս ՊՈԱԿ-ների վերամիավորումով կտնտեսվի 20 միլիոն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով նախարարարության կազմում գործող 4 ՊՈԱԿ-ներ միաձուլման ձևով վերակազմակերպվելու են «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքո։

Մասնավորապես՝ վերամիավորվելու են «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները։

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանալու է այդ ՊՈԱԿ-ների իրավահաջորդը, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցննելու են վերակազմավորված այս ՊՈԱԿ-ին։

Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվի 21 հաստիք` 126-ից դառնալով 105։ Այս կրճատման արդյունքում տնտեսված 20 մլն. դրամ գումարը նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից հատկացվող ծախսերից չնվազեցնել և ուղղել ՊՈԱԿ-ի աշխատանքային և տեխնիկական պայմանների բարելավմանը (համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, տարածքի բարելավում):

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերոնշյալ ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում` ապահովել դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:

Կառավարությանը ներկայացված որոշման նախագծում մանրամասնված է, որ ներկայումս բնապահպանության նախարարության համակարգում գործում են «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ներ, որոնց գործունեության հիմնական առարկան և նպատակն է Հայաստանի էկոլոգիական անվտանգության ապահովման պետական քաղաքականության և ռազմավարությունների մշակումն ու կենսագործումը, բնության պահպանությունն ու  բնական ռեսուրսների թույլատրելի օգտագործման ապահովումը՝ շրջակա միջավայրի վրա մարդածին ներգործության ու դրա հետևանքների մոնիտորինգի  և ուսումնասիրության կազմակերպումը, ինչպես նաև բնապահպանական տեղեկատվության հավաքումը, շտեմարանների վարումը և տեղեկատվության տարածումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter