Տրանսպորտի նախարարությունը վարորդներին հորդորում է ունենալ անվաշղթաներ
Ժամը 12:30-ի դրությամբ Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Խիստ դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները և Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները:
Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են նաև Սևանի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը:
Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Նախարարությունը հորդորում է վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել