
ՊՈԱԿ-ների վերակազմակերպումով կտնտեսվի 106,9 մլն դրամ:
Կառավարությունը այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ վերակազմակերպելու որոշման նախագիծը։
Այս ՊՈԱԿ-ների իրավահաջորդը լինելու է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»-ը, որի հիմնական առարկան և նպատակը հանրապետության տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:
«Առկա 46 հաստիքից կկրճատվեն 9 կրկնվող գործառույթներ իրականացնող հաստիքային միավորներ, իսկ 19 արտահաստիքայիններից կկրճատվեն 13-ը»,- մանրամասնեց տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը։
Բացի այդ, նախագծի որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվող փոփոխությունով կկրճատվեն կազմակերպությունների 3 մեքենաներ և 9 աշխատատեղերի կրճատնման արդյունքում տնտեսվող գումարի մոտավոր չափը կկազմի 106,9 մլն դրամ:
«Ստեղծելով «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ պետական բյուջեի և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ»,- ասվում է նախագծի հիմնավորումում։
Մեկնաբանել