Առաջիկա ժամերին նախատեսվում է թեթև մարդատարների համար բացել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։
Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։
Առաջիկա ժամերին նախատեսվում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացել։ Այս մասին հայտնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել