HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արաս Օզբիլիզը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանության արժանացնել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզին՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ներկայացրած որոշման նախագիծը:

Նախագծի ընդունումը, համաձայն կառավարությանը ներկայացրած հիմնավորման, պայմանավորված է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլերին Օզբիլիզի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

«Արաս Իհսանի Օզբիլիզը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին»,- ասվում է կառավարությանը ներկայացված որոշման նախագծում։

Բացի այդ, նշվում է, որ կառավարությունը 2015 թվականի նոյեմբերին Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչը, սակայն քանի որ Արաս Օզբիլիզի 27 տարին լրանում է 2017 թվականի մարտի 9-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։

լուսանկարը` armenpress.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter