Քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Սահմանադրության 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև որոշակի խնդիրներն ու օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով օրինագծում նախատեսվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես՝ յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, ունի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Նախատեսվող փոփոխության համաձայն՝ ծնողներից մեկի դիմումի հիման վրա, առանց մյուս ծնողի համաձայնության, ՀՀ-ում բնակվող երեխային կվերապահվի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
Մեկ այլ փոփոխությամբ էլ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվում նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող ծնողների ազգությամբ հայ երեխաներին՝ ՀՀ-ում բնակություն հաստատելու պահից: Այս մասին հաղորդում է կառավարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել